Աշխարհ

09.06.2015 19:42


ԱՄՆ–ում մոտ 2 հազ գոճի է փախել շուռ եկած բեռնատարից (տեսանյութ)

ԱՄՆ–ում մոտ 2 հազ գոճի է փախել շուռ եկած բեռնատարից (տեսանյութ)

ԱՄՆ Օհայո նահանգում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մոտ 2,2 հազ գոճի հայտնվել է վայրի բնության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Wlwt.com»-ը, Հարավային Կարոլինայից Ինդիանա նահանգ ուղևորվող բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան, կոտրելով ցանկապատը, ընկել է փոսը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 300-500 գոճի տեղում սատկել է, իսկ մնացածներին հաջողվել է փախչել վանդակներից և թաքնվել մոտակա անտառներում:

Ոստիկանության աշխատողները դիմել են տեղի բնակիչներին՝ խնդրելով օգնել բռնել խոզի ձագերին, սակայն հաջողվել է գտնել մոտ 1000 գոճի. մնացածը գտնվում է ազատության մեջ:
Նշվում է, որ ՃՏՊ-ի հետևանքով վարորդի կինը, ով նստած էր ամուսնու կողքին, թեթև վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը չի տուժել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը