Աշխարհ

10.06.2015 23:09


Պուտինն ուշացել է. Հռոմի պապը մոտ մեկ ժամ սպասել է նրան

Պուտինն ուշացել է. Հռոմի պապը մոտ մեկ ժամ սպասել է նրան
Իտալիայում այցով գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 1 ժամ ուշացումով է գնացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը:

Այս մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը` վկայակոչելով «Catholic News Service»-ի համապատասխան հաղորդագրությունը «Twitter»-ում:
Վատիկանի ներկայացուցիչը և Հռոմի պապի անձնական քարտուղար Գեորգ Գենսվայնը Պուտինին դիմավորելու են դուրս եկել տեղի ժամանակով ժամը 17:25-ին, սակայն նա ժամանել է միայն 18:10-ին:
Առայժմ ուշացման պատճառը չի նշվում:
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը