Աշխարհ

11.06.2015 09:45


Պուտինն Իտալիայի նախագահին պատմել է ուկրաինական հակամարտության պատճառների մասին

Պուտինն Իտալիայի նախագահին պատմել է ուկրաինական հակամարտության պատճառների մասին

ՌԴ նախագահ Վլ. Պուտինն իտալացի առաջնորդ Սերջո Մաթթարելլային պատմել է ուկրաինական հակամարտության պատճառների մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ ՌԴ նախագահ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով։

«Պուտինը մանրամասնորեն պատմել է Ուկրաինայի հակամարտության սկզբնավորման և ընթացքի մասին, անդրադարձել նաև հակամարտության հնարավոր կարգավորման հեռանկարներին»,–հայտարարել է Պեսկովը։

Նրա խոսքերով՝ թե՛ Պուտինը և թե՛ Մաթթարելլան համաձայնել են, որ բոլոր երկրներն էլ թանկ են վճարում Դոնբասի ճգնաժամի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը