Աշխարհ

14.06.2015 21:00


Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի թվում հայեր չկան (տեսանյութ)

Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի թվում հայեր չկան (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, անդադար տեղացած հորդառատ անձրևների հետևանքով վարարել էր Վերե գետը և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածներում խոշոր ջրհեղեղի պատճառ դարձել։ Թբիլիսիի

Ջրհեղեղը հասել էր նաև Թբիլիսիի կենդանաբանական այգի, ինչի հետևանքով գիշատիչ կենդանիները փախել էին վանդակներից։

Ջրի տակ էին անցել նաև շենքերի առաջին հարկերի տները և գետնանցումները։

Ժամը 16.30-ի դրությամբ՝ կա 12 զոհ և 3 անհայտ կորած:

ՀՀ ՏԿԱԻՆ–ից տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը