Աշխարհ

15.06.2015 11:00


Բաքվում սահմանափակել են ավտոբուսների արագությունը (տեսանյութ)

Բաքվում սահմանափակել են ավտոբուսների արագությունը (տեսանյութ)

Բաքվում, անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանափակել են ավտոբուսների տեղաշարժման արագությունն այն ավանի տարածքում, որտեղ բնակվում են Եվրոպական խաղերի մասնակիցները։ Այս մասին, «Վեստի»–ի տեղեկացմամբ, ասել է մրցախաղերի օպերացիոն տնօրեն Սայմոն Քլեգը։

Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանում ավտոբուսը վրաերթի էր ենթարկել ավստրիացի սինխրոն լողորդուհիներին։ Հատկապես լուրջ վնասվածքներ էր ստացել 15–ամյա Վանեսսա Սահինովիչը։ Հասցնելով Վենայի հիվանդանոց՝ նրան շտապ վիրահատել են և արհեստական կոմայի մեջ մտցրել։ Ավտոբուսի վարորդը՝ Վելի Ահմադովը, ձերբակալվել է։

«Այդ միջադեպից հետո մենք ուսումնասիրել ենք տրանսպորտային բոլոր հարցերը։ Սահմանվել են լրացուցիչ արգելքներ ոչ միայն ավանում, այլ նաև այլ վայրերում՝ բացառելով արագության գերազանցումը։ Բոլոր վարորդներին կրկին հրահանգվել է պահպանել անվտանգության կանոնները»,–ասել է Քլեգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը