Աշխարհ

17.06.2015 22:22


Կալինինգրադի փոստում զենք–զինամթերքով 39 ծանրոց են գտել

Կալինինգրադի փոստում զենք–զինամթերքով 39 ծանրոց են գտել

Ուշագրավ բացահայտում են արել ՌԴ Կալինինգրադի շրջանի փոստային բաժանմունքներում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ԱԴԾ-ի աշխատակիցները հայտնաբերել են զենքով և զինամթերքով լի 39 ծանրոց, որոնք ուղարկվել էին ինչպես արտասահման, այնպես էլ Կալինինգրադի շրջան:

Ընդհանուր առմամբ, առգրավվել է 13 ատրճանակ, ինչպես նաև տարբեր տեսակի սառը զենքեր, փամփուշտներ, հրազենային զենքի տարբեր մասեր: Ծանրոցներից 5-ում պարունակվել են նռնակներ և տարբեր զինամթերքներ:

Նշվում է, որ զենքն ու զինամթերքը հաջողվել է հայտնաբերել հատուկ օպերացիայի շնորհիվ, որի մանրամասները, սակայն, չեն հաղորդվում։ Առգրավված զենքն ու զինամթերքը փոխանցվել է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության մասնագետներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը