Աշխարհ

20.06.2015 01:41


Առևանգողներն առանց փրկագնի ազատ են արձակել գերմանացի միլիարդատիրոջ 50–ամյա որդուն

Առևանգողներն առանց փրկագնի ազատ են արձակել գերմանացի միլիարդատիրոջ 50–ամյա որդուն

Գերմանիայի իշխանությունները հայտնել են առանց փրկագնի գերմանացի միլիարդատեր, գործիքներ արտադրող «Adolf Würth Group» ընկերության ղեկավար Ռեյնհոլդ Վյուրթի 50–ամյա որդու՝ Մարկուս Վյուրթի ազատ արձակման մասին, որը, «Associated Press»–ի տեղեկացմամբ, առևանգվել էր հունիսի 17–ին Ֆրանկֆուրտում։

Առևանգողները, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, մի քանի մլն եվրո փրկագին էին պահանջել։

Սակայն հունիսի 18–ին Մարկուսը գտնվել է անտառում՝ առևանգված վայրից 100 կմ հեռավորությամբ։ Նրա կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնացել։ Իսկ փրկագինն այդպես էլ չի փոխանցվել առևանգողներին։

Ներկայումս աշխատանքներ են ընթանում նրանց ձերբակալելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը