Աշխարհ

24.06.2015 09:45


Պեսկովը բացահայտել է Պուտինի հեռախոսային բանակցությունների «գաղտնիքը»

Պեսկովը բացահայտել է Պուտինի հեռախոսային բանակցությունների «գաղտնիքը»

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է՝ ինչպես են ընթանում Վլ. Պուտինի հեռախոսային բանակցություններն արտասահմանցի զրուցակիցների հետ։

«Թարգմանիչը, որպես կանոն, նստած է լինում ԱԳՆ–ում։ Նախագահը հեռախոսով ռուսերեն է խոսում, որին հաջորդում է համապատասխան թարգմանությունը»,– Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Դրանից հետո, ըստ խոսնակի, նույնկերպ փոխանցվում է զրուցակցի բառերի թարգմանությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը