Աշխարհ

25.06.2015 09:50


Ատրակցիոնների ֆրանսիական այգում պայթյուն է որոտացել

Ատրակցիոնների ֆրանսիական այգում պայթյուն է որոտացել

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ատրակցիոնների այգում՝ Սոմի դեպարտամենտում, պայթյուն է որոտացել։ «Courrier picard»–ի փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել մի մեծահասակ, տուժել է 14 երեխա։

Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն. նշվում է, որ դարբինն այցելուների առաջ ձեռնածություններ է արել մետաղի կտորով, երբ տեղի է ունեցել պայթյունը։

Նախնական տվյալներով՝ դարբնոցում այրվող կրակի մեջ օտար իր է նետվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը