Աշխարհ

26.06.2015 10:11


«Turkish Airlines»–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կոպենհագենում կասկածելի պայուսակի պատճառով

«Turkish Airlines»–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կոպենհագենում կասկածելի պայուսակի պատճառով

«Turkish Airlines» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Կոպենհագենում պայթյունի սպառնալիքի պատճառով։

Ինչպես գրում է «Գազտեա»–ն՝ «Reuters»–ին հղումով, նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ օդանավում որևէ մեկի չպատկանող կասկածելի պայուսակ է գտնվել։

«Տախտակամածին փոքրիկ անտեր պայուսակ է հայտնաբերվել, և օդանավի հրամանատարությունը որոշել է կապվել Կոպենհագենի օդանավակայանի հետ՝ վթարային վայրէջքի թույլտվություն խնդրելու համար»,–ասել են իրավապահ մարմինները։

Ներկայումս բոլոր ուղևորները և ողջ անձնակազմը տարհանված են. մասնագետները ճշտում են պայթուցիկ սարքի առկայությունն ինքնաթիռում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը