Աշխարհ

27.06.2015 12:55


Օբաման երգել է գնդակահարված քահանայի հուղարկավորության ժամանակ (տեսանյութ)

Օբաման երգել է գնդակահարված քահանայի հուղարկավորության ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չարլսթոնի եկեղեցում գնդակահարված քահանա Քլեմենթ Փինքնիի հուղարկավորության ժամանակ կատարել է հայտնի «Amazing Grace» երգը:

Ինչպես տեղեկացնում է «The Time»-ը, նախագահը հարգել է եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվածներից յուրաքանչյուրի հիշատակը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի եկեղեցիներից մեկում տեղի էր ունեցել զանգվածային սպանություն. Դիլան Րաֆը կրակ էր բացել եկեղեցում աղոթող մարդկանց վրա, ինչի հետևանքով 9 հոգի, այդ թվում՝ քահանան, մահացել էին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը