Աշխարհ

09.07.2015 18:25


Ամերիկացի գեներալն առաջարկել է ընդլայնել ուկրաինացի զինվորականների զինուսուցումը

Ամերիկացի գեներալն առաջարկել է ընդլայնել ուկրաինացի զինվորականների զինուսուցումը

ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Րեյ Օդիերնոն Լվովի հրաձգարան իր այցի ժամանակ խոսել է ամերիկացի ռազմական հրահանգիչների կողմից ուկրաինացի զինվորականների ուսուցման ընդլայնման մասին։

«Երբ ես վերադառնամ ԱՄՆ, կզեկուցեմ իմ պետին ուսուցման ընդլայնման անհրաժեշտության մասին»,–«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Օդիերնոն։

Նշվում է նաև, որ նա շքանշաններով է պարգևատրել 13 ամերիկացի և 3 ուկրաինացի զինվորականի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի և ԱՄՆ–ի ՊՆ ղեկավարներ Ստեփան Պոլտորակը և Էշթոն Քարթերը քննարկել են ուկրաինական ուժային կառույցներին տրվող ռազմական օգնության շարունակության հեռանկարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը