Աշխարհ

16.07.2015 08:25


Հունաստանի օդային տարածք է ներխուժել թուրքական 6 կործանիչ

Հունաստանի օդային տարածք է ներխուժել թուրքական 6 կործանիչ

Թուրքական 6 կործանիչ է ներխուժել Հունաստանի օդային տարածք։ Ռազմական օդանավերը թռել են Էգեյան ծովի կենտրոնական և հարավարևելյան հատվածներով՝ ավելի քան 20 անգամ խախտելով սահմանը։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը՝ հղում անելով հունական պաշտպանական գերատեսչությանը։

Կործանիչներից երկուսը հագեցած են եղել զենքերով։

Հունական ռազմաօդային ուժերը թուրքական կործանիչների հետ փոխհրաձգության են բռնվել և ստիպել նրանց լքել երկրի օդային տարածքը։

Ավելի վաղ թուրքական կործանիչները Հունաստանի հետ սահմանը խախտել էին 2015թ. հունվարի 30–ին՝ 1996թ. զոհված հույն սպաների հիշատակի արարողության ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը