Աշխարհ

17.07.2015 04:25


«Porsche»–ն 1,1 մլրդ եվրո կներդնի ընկերության զարգացման նախագծերում

«Porsche»–ն 1,1 մլրդ եվրո կներդնի ընկերության զարգացման նախագծերում

Հանրահայտ «Porsche» ընկերությունը նախատեսում է ավելի քան 1,1 մլրդ եվրո ներդնել արտադրական և տեխնիկական նախագծերում։ Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Մինչև 2020թ. նախատեսվում է ներդրումներ անել ինչպես Ցուֆենհաուզում գտնվող գլխավոր ձեռնարկության, այնպես էլ Վայսահում և Լյուդվիգսբուրգում գտնվող մասնաճյուղերում։

«Porsche»-ի նախագահ Մաթիաս Մյուլլերը հայտարարել է, որ նմանատիպ ներդրումները կապված են շարժիչների ոլորտում նոր տեխնոլոգիաների, արտադրության թվայնացման և շրջակա միջավայրի պաշտպանության բարձր պահանջների հետ:

Նշվում է, որ շարժիչների և թափքի արտադրության նոր արտադրամասեր կբացվեն Ցուֆենհաուզում: Իսկ 2016թ. կեսերից ընկերությունը նախատեսում է արտադրել «Porsche Cayman» ավտոմեքենան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը