Աշխարհ

17.07.2015 09:40


«Instagram»–ի աշխատանքը խափանվել է

«Instagram»–ի աշխատանքը խափանվել է

«PzFeed»–ի փոխանցմամբ՝ «Instagram»–ից օգտվողները չեն կարողանում թարմացնել ժապավենը կամ ավտոմատ մուտք գործել իրենց էջ։

«Instagram»–ի «Թվիթթերում» հաղորդվում է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում անսարքությունները վերացնելու ուղղությամբ։ Թե երբ կլուծվեն այդ խնդիրները, հայտնի չէ։

Օգտատերերը տարբեր կերպ են մեկնաբանել «Instagram»–ի աշխատանքի խափանումը. ոմանք գրում են՝ «Ես մեռնում եմ», մյուսները շնորհակալություն են հայտնում սերվերին ընդմիջման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը