Աշխարհ

18.07.2015 00:54


Լիտվական մանկապարտեզը կբացվի գեյ ակումբի հետ նույն շենքում

Լիտվական մանկապարտեզը կբացվի գեյ ակումբի հետ նույն շենքում

Վիլնյուսի քաղաքային վարչությունն առաջարկել է մասնավոր մանկապարտեզ բացել մի շենքում, որի նկուղում գեյ ակումբ է գործում։ «Delfi»–ի փոխանցմամբ՝ մանկապարտեզի մի մասը կլինի նկուղային, մյուսը՝ առաջին հարկում. ընդ որում, նկուղային մաս կարելի է գնալ միայն գեյ ակումբի միջով։

Սակայն «Abadelė» մասնավոր մանկապարտեզների ցանցի ղեկավար Եվա Յագմինենեն հավաստիացրել է, որ մանկապարտեզի հատվածը կապված չէ գեյ ակումբի հետ, և երեխաների դաստիարակությունն իրականանալու է շինության առաջին հարկում, որն առանձին մուտք ունի, ինչպես նաև ելք դեպի բակ։

Տարաձայնություններ են առաջացել նկուղային հատվածի վերաբերյալ։ Բայց այնտեղ օրենքով չի նախատեսվում երեխաների դաստիարակություն։

«Նրանք աշխատում են միայն հանգստյան օրերին՝ գիշերները, իսկ մենք՝ աշխատանքային օրերին՝ ցերեկները. մենք չենք կարող խանգարել իրար»,–ասել է Յագմինենեն։

Նշվում է, որ գեյ ակումբի սեփականատերերն էլ գոհ չեն սպասվող հարևանությունից. նրանք իրենք են ցանկացել գնել կամ վարձակալել շինության թափուր հատվածները։

Ակումբի ներկայացուցիչներն, այնուամենայնիվ հայտարարել են, որ ոչ ոքից նեղացած ու զայրացած չեն. «Բոլոր հասարակություններն էլ կարող են և պե՛տք է ապրեն խաղաղության ու համաձայնության մեջ»,–հավելել են նրանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը