Աշխարհ

17.07.2015 19:18


Բրիտանուհին պտղի ներարգանդային նկարում հրեշտակ է նկատել (լուսանկարներ)

Բրիտանուհին պտղի ներարգանդային նկարում հրեշտակ է նկատել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլի 29-ամյա բնակչուհի Ջենիֆեր Հոլմանը ցնցվել է, երբ իր դեռ չծնված երեխայի ներարգանդային լուսանկարում հրեշտակ է տեսել: «Mirror»-ի փոխանցմամբ՝ երկար ժամանակ կինը չէր համարձակվում պատմել տեղի ունեցածի մասին:

Բրիտանուհու որդու՝ Ջոզեֆի ծնվելուց առաջ Հոլմանը երկու վիժում է ունեցել, ինչի պատճառով վախենում էր, որ փոքրիկ Ջոզեֆը նույնպես մահանալու է: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ փոքրիկը դանդաղ էր աճում, և չափից ավելի է մնացել մոր արգանդում, ինչի պատճառով Հոլմանը ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով, երեխան լիովին առողջ է ծնվել:

Լիվերպուլի բնակչուհին վստահ է, որ երեխան առողջ է ծնվել հրեշտակի օգնությամբ:

«Ներարգանդային լուսանկարներում հրեշտակին մայրս է առաջինը տեսել։ Ես այդ ժամանակ զբաղված էի բժիշկների հետ զրուցելով: Նրանք հայտնել էին, որ երեխան չափից դանդաղ է աճում, և դա կարող է ազդել նրա զարգացման վրա: Երբ ես տուն եկա, մայրս նայեց լուսանկարին և ցույց տվեց ինձ հրեշտակին: Ես չէի հավատում աչքերիս», – պատմել է Հոլմանը` նշելով, որ այդ պատկերը ոգևորել է իրեն, և վստահություն ներշնչել, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Այդպես էլ եղավ, և դա իսկական հրաշք է», - ասել է Ջոզեֆի մայրը։ Ուշագրավն այն է, որ, ըստ Հոլմանի, երեխայի ծնվելուց կես տարի առաջ կնոջ ամուսինն այցելել էր բախտագուշակին, ով ասել էր, որ իրենց երեխային կփրկի հրեշտակը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը