Աշխարհ

18.07.2015 17:10


Հունգարիայի ԿԲ–ն 15,8 մլն դոլարով գնել է Տիցիանի կտավը (լուսանկար)

Հունգարիայի ԿԲ–ն 15,8 մլն դոլարով գնել է Տիցիանի կտավը (լուսանկար)

Հունգարիայի Կենտրոնական բանկն արվեստի ստեղծագործությունների գնման ծրագրի շրջանակներում գնել է XVI դ. հայտնի նկարիչ Տիցիանո Վեչելլոյի «Մադոննան նորածնի և Սբ. Պողոսի հետ» նկարը: Այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal»-ը:

Նշվում է, որ կտավը գնվել է 15,8 մլն դոլարով՝ հունգարացի կոլեկցիոներից, որի անունը չի հրապարակվում:

2014թ.-ից հունգարական Կենտրոնական բանկը նոր ծրագիր է սկսել, որի նպատակն է վերադարձնել արվեստի ստեղծագործությունները, որոնք նախկինում գտնվում էին Հունգարիայի իշխանությունների ձեռքում, իսկ հետո, որոշ հանգամանքների պատճառով, հայտնվել են այլ մարդկանց հսկողության տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը