Աշխարհ

20.07.2015 10:55


Դեմի Մուրին պատկանող լողավազանում տղամարդու դի է գտնվել

Դեմի Մուրին պատկանող լողավազանում տղամարդու դի է գտնվել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրի տան լողավազանում 21–ամյա տղամարդու դի է գտնվել։ Ինչպես գրում է «The Daily News»–ը, այդ մասին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ գտնված երիտասարդը, ամենայն հավանականությամբ, երեկույթի հյուրերից մեկն է եղել, որը կայացել է շաբաթ՝ հուլիսի 18–ին։

Տղամարդու դին հայտնաբերվել է հուլիսի 19–ի առավոտյան։

Ոստիկանությունից հայտնել են, որ թե՛ Մուրը և թե՛ նրա երեխաներն այդ ժամանակ տանը չեն եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը