Աշխարհ

22.07.2015 10:21


Գորբաչովը հանրությանն է ներկայացել ծանր հիվանդության մասին լուրերից հետո

Գորբաչովը հանրությանն է ներկայացել ծանր հիվանդության մասին լուրերից հետո

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն առողջության կտրուկ վատթարացման մասին լուրերից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել։

«Русская служба новостей»–ի փոխանցմամբ՝ Գորբաչովը ելույթ է ունեցել գերմանացի լրագրող և քաղաքագետ Վիլֆրիդ Շարնագլի «Ուղղության փոփոխություն» գրքի շնորհանդեսին։

«Ես այսօր ձեռնափայտս հատուկ տանն եմ թողել ձեր առաջ նորմալ ելույթ ունենալու համար։ Ես հազվադեպ եմ հիմա ինչ–որ տեղ ներկա լինում և ելույթ ունենում»,–ասել է նա։

Իր ելույթը նա նվիրել է ռուս–գերմանական հարաբերություններին։ Նախկին նախագահն ընդգծել է, որ հպարտանում է այն փաստով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ–ն ու Գերմանիան նորից կարողացան համագործակցել։

Ավելի վաղ հաղորդվել էր Գորբաչովի առողջության կտրուկ վատթարացման մասին, սակայն «Գորբաչով հիմնադրամից» հերքել էին այդ տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը