Աշխարհ

22.07.2015 21:13


Լուսնորդ աղջիկը դաշնամուր է նվագում քնած ժամանակ (տեսանյութ)

Լուսնորդ աղջիկը դաշնամուր է նվագում քնած ժամանակ (տեսանյութ)

Նոր Զելանդիայի 12–ամյա բնակչուհի Կիվի Իզաբելը տառապում է սուր լուսնոտությամբ և կարող է ոչ միայն քայլել քնի ժամանակ, այլ նաև դաշնամուր նվագել։ Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, աղջկա հարազատներից մեկը համացանցում տեսանյութ է տեղադրել, որում երում է՝ ինչպես է քնած աղջիկը մոտենում դաշնամուրին, և փորձում նվագել։

Կիվիի բարեկամները պատմել են, որ աղջիկը հաճախում է երաժշտական դպրոց և զգալի հաջողությունների է հասել այդ ոլորտում։ Նրա հորեղբայրը պատմել է, որ քնած վիճակում աղջիկը ոչ միայն դաշնամուր է նվագում, այլև երգում. վերջերս նա արթնացել է խոհանոցում լսվող երգի ձայնից։ Երբ որոշել է ստուգել, թե ով է գիշերվա կեսին որոշել երգել «Queen» խմբի երգերը, հայտնաբերել է քնած Կիվիին, ով կանգնած էր սենյակի մեջտեղում, և երգում էր: Առավոտյան աղջիկը պատմել է, որ երազում տեսել է, թե ինչպես է կանգնած մեծ բեմում և Ֆրեդդի Մերկուրիի հետ երգ կատարում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը