Աշխարհ

25.07.2015 10:25


Պուտինը պատրաստ է ջրային պոլո փորձել. «Չխեղդվե՞մ հանկարծ»

Պուտինը պատրաստ է ջրային պոլո փորձել. «Չխեղդվե՞մ հանկարծ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ջրային պոլո փորձել։ Այս մասին գրում է «Р-Спорт»–ը։

«Ջրային պոլո՞։ Չխեղդվե՞մ հանկարծ... Բայց եթե դուք ինձ սատարեք, կարելի է հաճույքով փորձել»,–ասել է նախագահը «Կազան Արենա» մարզադաշտում ռուսական հավաքականի անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Իսկապես գեղեցիկ սպորտաձև է... Ժամանակին ես չկարողացա գնահատել, օրինակ, վոլեյբոլը։ Հետո, երբ տեսա՝ ինչպես են երեխաները խաղում, ուղղակի ցնցված էի»,–հավելել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը