Աշխարհ

25.07.2015 20:54


Տեսանյութի համար կամրջից նետված բրիտանացին հազիվ է ողջ մնացել (տեսանյութ)

Տեսանյութի համար կամրջից նետված բրիտանացին հազիվ է ողջ մնացել (տեսանյութ)

Ողբերգությամբ կարող էր ավարտվել բրիտանացի վիդեոբլոգերի արարքը, ով տպավորիչ տեսանյութ նկարահանելու համար ցած է նետվել Լոնդոնի Թաուերի կամրջից: Ինչպես հաղորդում է «Independent»-ը, 17-ամյա Շահ Ֆայզալ Շինվարին, ում ալիքը «YouTube»-ում ունի մոտ 30 հազար հետևող, որոշել է ավելի շատ դիտումներ հավաքել, ինչի համար կամրջից թռել է Թեմզա գետը:

Հայտնվելով ջրի մեջ՝ Շահը սկսել է խեղդվել: Կուլ տալով կեղտոտ ջուրը՝ տղան փորձել է հոսքի դեմ լողալ, սակայն ուժերը չեն բավականացրել։ Նշվում է, որ երիտասարդին փրկելու գործողությունները մնացել են կադրից դուրս: Օպերատորը շարունակել է նկարահանել իր ընկերոջն այն պահից, երբ նրան բժշկական օգնություն էր տրամադրվում:

«Ես չեմ մահացել, բայց իմ տեղում գտնվող մեկ ուրիշը կարող էր մահանալ: Իմ բախտը բերեց», - ասել է Շահը՝ հավելելով, որ այդ թռիչքն ամենահիմար բանն էր, որը նա երբևիցե արել է։

«RNLI» փրկարարական ծառայության ներկայացուցիչ Թոնի Ուեյֆերը նշել է, որ շատ հիասթափված է այն բանից, որ տղան վտանգել է իր կյանքը:

«Մենք ուրախ ենք, որ նա զղջում է իր արարքի համար, և խստորեն խորհուրդ ենք տալիս ուրիշներին՝ չկրկնել նման բաներ: Սա մահացու վտանգավոր է: Սառը ջրի մեջ ընկնելուց հետո առաջացած շոկը խանգարելու է ձեզ լողալ, և ուժեղ հոսքը կտանի ձեզ», - ասել է փրկարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը