Աշխարհ

25.07.2015 11:57


Մեդվեդև. ««Թուրքական հոսք» նախագիծը համընկնում է Ռուսաստանի և Թուրքիայի շահերին»

Մեդվեդև. ««Թուրքական հոսք» նախագիծը համընկնում է Ռուսաստանի և Թուրքիայի շահերին»

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման նախագիծը լիովին համընկնում է Ռուսաստանի և Թուրքիայի շահերին։

Նա նաև հայտնել է, որ գազամուղի առաջին գծի կառուցման համար ընկերությունների հետ ընթացող բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս:

«Եվրոպային և առաջին հերթին՝ նրա հարավարևելյան հատվածին անխափան գազ մատակարարող առանցքային նախագիծն այսօր «Թուրքական հոսքն» է: Հույս ունենք՝ այն կկառուցվի ծրագրված ժամկետներում»,–ասել է Մեդվեդևը սլովենական «DELO»-ին տված հարցազրույցում։

ՌԴ վարչապետը հավելել է, որ նախագծի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Հունգարիան, Հունաստանը, Մակեդոնիան և Սերբիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը