Աշխարհ

26.07.2015 09:17


Գերմանիան դատապարտում է Անկարայի գործողությունները

Գերմանիան դատապարտում է Անկարայի գործողությունները

Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի տարածքում ոչ միայն «Իսլամական պետության», այլ արդեն նաև «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ իրականացված ավիահարվածները Գերմանիան դատապարտել է։

«Որքան Թուրքիան իրավունք ունի պայքարել «Իսլամական պետության» դեմ, այնքան էլ կարևոր է, որ չշեղվի խաղաղ ճանապարհից՝ «Քրդական աշխատավորական կուսակցության» հանդեպ»,–Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում «РИА Новости»–ն։

«Իմաստ չունի միաժամանակ պայքարել ԻՊ–ի դեմ և թուլացնել վերջինի գլխավոր հակառակորդին տարածաշրջանում՝ քրդերին։ Վերջիվերջո, դրանից կշահի միմիայն ԻՊ–ն։ Գերմանիայի կառավարությունը պետք է պարզ և հստակ հայտնի այդ մասին Թուրքիային՝ իր գործընկերոջը ՆԱՏՕ–ում»,–հավելել է գերմանական «կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ջեմ Օզդեմիրը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Թուրքիան ավիահարվածներ է հասցրել ԻՊ–ի դեմ Սիրիայում և «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ՝ Հյուսիսային Իրաքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը