Աշխարհ

26.07.2015 15:38


Պայթյուն Թուրքիայում. կա 2 զոհ, 4 վիրավոր

Պայթյուն Թուրքիայում. կա 2 զոհ, 4 վիրավոր

Թուրքական բանակի 2 զինծառայող է զոհվել, ևս 4–ը վիրավորվել երկրի հարավ-արևելքում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է «France Presse» գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել, երբ ԶՈՒ շարասյունն ընթանալիս է եղել Դիարբեքիրի ճանապարհով։

Ինչպես գրում է vesti.ru–ն, օտարերկրյա մի շարք ԶԼՄ, այդ թվում՝ Zeit, Financial Times և Bild, քննարկում են Թուրքիայի ակտիվ գործողությունների մեկնարկը՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման։

Օրինակ, Bild թերթը հոդված է հրապարակել «Ինչո՞ւ է իրականում Թուրքիային պետք ԻՊ–ի դեմ պայքար սկսելը» վերտառությամբ։ Պարբերականի տվյալներով, Գերմանիայում որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այդ խմբավորման դեմ պայքարն օգտագործում է որպես պատրվակ՝ քրդերի հետ «հակամարտության էսկալացիայի» և հնարավոր արտահերթ ընտրություններում հաղթելու շանսերը մեծացնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը