Աշխարհ

05.08.2015 19:23


Մոտ 2 հազ ներգաղթյալ է մահացել Միջերկրականը հատելու փորձի ժամանակ

Մոտ 2 հազ ներգաղթյալ է մահացել Միջերկրականը հատելու փորձի ժամանակ

Այս տարվա ընթացքում մոտ 2000 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Associated Press»–ը, նման վիճակագրություն է հրապարակել Միգրացիայի գործերով միջազգային կազմակերպությունը:

Ըստ կազմակերպության տվյալների՝ Լիբիայից Իտալիա նավակներով տեղափոխվելու փորձ կատարողներից 1930–ը մահացել է: Եվս 60 հոգի մահացել է Հունաստան հասնելու փորձի ժամանակ։

Միգրացիայի գործերով միջազգային կազմակերպության ղեկավար Ուիլյամ Սվինգը նման իրավիճակն անթույլատրելի է համարել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը