Լրահոս

05.08.2015 21:07


Աշխատասենյակից և խանութի դրամարկղից գումար է գողացել

Աշխատասենյակից և խանութի դրամարկղից գումար է գողացել

Օգոստոսի 4-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 162 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Էդգար Հ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Էդգար Հ.-ն խոստովանել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, ջրատարի միջով մուտք է գործել 1968 թ. ծնված Մեսրոպ Ս.-ի Մայրաքաղաքային փողոցում գտնվող տան բակ, ապա բաց դռնից մտել է տուն, որտեղ վերջինիս աշխատասենյակի դարակից գողացել է 19.000 դրամ, իսկ խանութի դրամարկղից` 31.000 դրամ: Գողոնն առգրավված է: Էդգար Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը