Աշխարհ

05.08.2015 17:15


Պուտինին հետաքրքրել է պիրանյաների ակվարիումը (տեսանյութ)

Պուտինին հետաքրքրել է պիրանյաների ակվարիումը (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Մոսկվարիում» օվկիանոսագիտության և ծովային կենսաբանության կենտրոն, որտեղ առաջին հերթին ծանոթացել է 80 ակվարիումից բաղկացած էքսպոզիցիային:

Ինչպես տեղեկացնում է «Вести. ru»-ն, երբ Պուտինը ժամանել է կենտրոն, փոկերի ճաշի ժամն է եղել, և նախագահի համար փոքր շոու են կազմակերպել. մարզիչները ձուկ էին տալիս կենդանիներին, իսկ նրանք միաժամանակ պտտվում էին իրենց առանցքի շուրջ:

ՌԴ նախագահին ցույց են տվել շնաձկների, ինչպես նաև խոշոր կաթնասունների ակվարիումները: Պուտինին հետաքրքրել է նաև պիրանյաներով ակվարիումը, ինչից հետո նա ուղևորվել է դեպի մեծ դահլիճ՝ ներկայացում դիտելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը