Լրահոս

08.08.2015 09:41


Հրդեհ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում. հայտարարվել է բարդության «Բիս 1» աստիճան

Հրդեհ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում. հայտարարվել է բարդության «Բիս 1» աստիճան

Օգոստոսի 7-ին՝ ժամը 19.44-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.19-ին, մարվել՝ 22.00-ին: Մոտ 2 հա տարածքում այրվել են տնակ (9 քմ), խոտածածկույթ, աղբ, և մասամբ չշահագործվող ավտոմեքենաներ:

Այս խորագրի վերջին նյութերը