Աշխարհ

08.08.2015 18:50


«Playboy»–ի հիմնադրի որդին ամուսնացել է «Վամպիրի օրագրերում» խաղացած դերասանուհու հետ (լուսանկար)

«Playboy»–ի հիմնադրի որդին ամուսնացել է «Վամպիրի օրագրերում» խաղացած դերասանուհու հետ (լուսանկար)

Տղամարդկանց համար նախատեսված հանրահայտ «Playboy» ամսագրի հիմնադրի որդին՝ 23–ամյա Քուփեր Հեֆները, հայտնել է, որ ամուսնացել է «Հարրի Փոթեր» ֆիլմում և «Վամպիրի օրագրերը» սերիալում խաղացած 24–ամյա բրիտանացի դերասանուհի Սքարլեթ Բիրնի հետ։ Այս մասին գրում է «People»–ը։

Խոսակցություններն այն մասին, որ 89–ամյա Հյու Հեֆների որդին պատրաստվում է լրջանալ, տարածվել էին բուլվարային մամուլում այն բանից հետո, երբ Քուփերը թռավ Լոնդոն՝ ծանոթանալու Սքարլեթ Բիրնի ընտանիքի հետ։

Բրիտանիա իր այցից 2 օր անց ամերիկացին իր «Ինսթագրամում» լուսանկար հրապարակեց ապագա հարսնացուի հետ, որը հպարտությամբ ցուցադրում էր ամուսնական մատանին։

Երիտասարդ զույգի ամուսնության օրը դեռ չի հայտնվում։

«Իմ բախտը շատ է բերել. սիրահարվել եմ ամենալավ ընկերոջս»,– լուսանկարը մակագրել է Սքարլեթը։ Փեսացուի հայրն էլ զույգին շնորհավորել է «Թվիթթերում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը