Աշխարհ

11.08.2015 10:29


91-ամյա տղամարդը փորձել է օճառի մեջ թաքցրած 4,5 կգ կոկաին տեղափոխել

91-ամյա տղամարդը փորձել է օճառի մեջ թաքցրած 4,5 կգ կոկաին տեղափոխել

Ավստրալիայում 91-ամյա տղամարդու են ձերբակալել, ով օճառի մեջ թաքցրած 4,5 կգ կոկաին է փորձել սահմանն անցկացնել: Նրա ուղեբեռում օճառի 27 փաթեթ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Տղամարդը ձերբակալվել է Սիդնեյի օդանավակայանում՝ հնդկական Նյու Դեյլիից ժամանելիս:

Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Դեռևս չի նշվում՝ տղամարդը խաբեբաների զոհ է դարձել, թե թմրանյութի տեղափոխումը սեփական նախաձեռնությունն է: Սակայն, Ավստրալիայի մաքսային ծառայությունը զգուշացնում է.

«Եթե ձեզ խնդրել են որևէ բան տեղափոխել ինչ-որ մեկի համար, համոզվեք, որ իրոք ծանոթ եք ուղեբեռի պարունակությանը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը