Աշխարհ

11.08.2015 14:05


Թուրքիան նոր հարձակումներ է սկսել PKK–ի դեմ

Թուրքիան նոր հարձակումներ է սկսել PKK–ի դեմ

Թուրքական զինված ուժերը նոր հարձակումներ են սկսել Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների դեմ։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԶՈՒ հայտարարությունում։

Նշվում է, որ զինվորական ուղղաթիռներն ու F-16 կործանիչները ռմբակոծել են Բուզուլ լեռան վրա գտնվող PKK-ի 17 թաքստոցները։

Իզմիր նահանգում էլ Քուրդիստանի բանվորական կուսակցության երիտասարդական թևի 16 անդամ է ձերբակալվել: ՏԱՍՍ –ը հայտնում է, որ այդ գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան ու հատուկջոկատային:

Մի քանի տասնյակ հասցեներում շուրջկալներ են իրականացվել, որտեղ հայտնաբերվել են զենքեր, ատրճանակներ և PKK-ի բազմաթիվ փաստաթղթեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը