Աշխարհ

22.08.2015 11:08


ԱՄՆ–ը և դաշնակիցները 33 ավիահարված են հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ դիրքերին

ԱՄՆ–ը և դաշնակիցները 33 ավիահարված են հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ դիրքերին

Միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ, 33 ավիահարված է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Իրաքում ավիահարվածները հասցվել են 10 քաղաքում տեղակայված զինյալների դիրքերին, իսկ Սիրիայում՝ 4 քաղաքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ–ն Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից առաջին ավիահարվածներ է հասցրել ԻՊ–ի դիրքերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը