Աշխարհ

26.08.2015 00:00


Թուրքիան մտնում է ԻՊ–ի դեմ պայքարի կոալիցիա

Թուրքիան մտնում է ԻՊ–ի դեմ պայքարի կոալիցիա

Շուտով Թուրքիան կմտնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ գլխավորությամբ իրականացվող պայքարողների կոալիցիա։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ համաձայնեցվել են տեխնիկական դետալները Թուրքիային ընդգրկելու այն երկրների ցանկ, որոնք ավիահարվածներ են հասցնում ահաբեկիչների դիրքերին։

Պենտագոնի մամուլի խոսնակն ընդգծել է, որ Թուրքիան ձգտում է որքան հնարավոր է արագ սկսել օպերատիվ գործողությունները, բայց նախապատրաստումը կպահանջի մի քանի օր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը