Աշխարհ

26.08.2015 21:23


Լրագրողներին սպանածը կենդանի է մնացել ինքնասպանության փորձից հետո (տեսանյութ, լրացված)

Լրագրողներին սպանածը կենդանի է մնացել ինքնասպանության փորձից հետո (տեսանյութ, լրացված)

Վիրջինիայում լրագրողներին սպանած անձնավորությունը փորձել է ինքնասպան լինել, սակայն կենդանի է մնացել։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն։

Տեղի ոստիկանությունից տեղեկացրել են, որ 41-ամյա Վեսթել Ֆլենագանը, ով կասկածվում է WDBJ7 թղթակցին և օպերատորին ուղիղ եթերում սպանելու մեջ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

WDBJ7 հաստատել է, որ Վեսթելն իրենց նախկին աշխատակիցն է։

Հանցագործության դրդապատճառները պարզվում են։

CNN–ն էլ հայտնում է, որ Վեսթելն իր Թվիթերում տեղադրել է սպանության տեսագրությունը։ Նա նաև գրել է, որ լրագրողներին սպանել է նրանց արհեսատավարժ չլինելու պատճառով։ Նրա խոսքով՝ լրագրողներից մեկը ռասիստական արտահայտություն է թույլ տվել։

***

Որոշ ժամանակ անց Վեսթելը մահացել է հիվանդանոցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը