Լրահոս

27.08.2015 10:53


«Շանթ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել շղթայական ավտովթար

«Շանթ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել շղթայական ավտովթար

Օգոստոսի 27-ին, ժամը 00.32-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում՝ «Շանթ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Միթսուբիշի Լանսեր» մակնիշի (վարորդի տվյալները բացակայում են) 09 VV 100, «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ` Ա. Ա.) 33 SD 425 և «Ռենջ Ռովեր» մակնիշի (վարորդ` Ա. Ա.) 19 TL 274 պետհամարանիշներով ավտոմեքենաները. զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն անջատել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը:

Այս խորագրի վերջին նյութերը