Լրահոս

28.08.2015 10:43


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 27-28-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի անվան հիմնական դպրոցի մոտակայքում այրվել է 1000 քմ, Արտաշիսյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնի տարածքում` 300 քմ, Վրացական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում` 500 քմ, Բուսաբանական այգում` 1000 քմ, Այգեստան 11-րդ փողոցի թիվ 89 շենքի մոտակայքում` 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում` 300 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը