Աշխարհ

30.08.2015 22:19


Բուլղարիայում վարչապետի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Բուլղարիայում վարչապետի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Վարնայի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բարիսովի ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

«Վարնայից դուրս գալուց հետո ինքնաթիռի 4 շասսիից 3–ը չի փակվել։ 15 րոպե պտտվել են ծովի վրայով, որպեսզի վառելիքը սպառվի, և վայրէջք են կատարել միայն մեկ շասսիով»,–հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Սևդալինա Բորիսովան։

Տուժածներ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը