Աշխարհ

03.09.2015 19:01


Գիտնականները հաշվել են ծառերի թիվը երկրագնդի վրա

Գիտնականները հաշվել են ծառերի թիվը երկրագնդի վրա

Գիտնականները պարզել են, որ Երկիր մոլորակի վրա աճում է մոտ 3 տրլն ծառ, որից տարեկան մոտ 15 մլրդ–ն հատվում է:

Ըստ «Nature» ամսագրում հրապարակված տեղեկությունների՝ դրանից առաջ գիտնականները կարծում էին, որ երկրագնդի վրա աճում է ընդամենը 400 մլրդ ծառ, սակայն Ամազոնկա գետի շրջակայքում ծառերի խտությունն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ միայն այդ հատվածում աճում է մոտ 390 մլրդ ծառ:

Նոր ուսումնասիրությունների ընթացքում չափումներն արվել են բոլոր մայրցամաքների ավելի քան 400 հազ հատվածներում, այդ թվում՝ անապատներում, որտեղ նույնպես հայտնաբերվել են ծառեր:

Պատմական փաստերի ուսումնասիրության շնորհիվ գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդկային քաղաքակրթության սկզբից ծառերի քանակը կրճատվել է մոտ 45%-ով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը