Լրահոս

04.02.2011 23:51


ԱԺ 9–րդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 132 հարց

Փետրվարի 4-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահել է  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգի  որոշման նախագիծը  և  փետրվարի  7-10-ի  ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ իններորդ   նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 132 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 10 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի և փետրվարի  7-10-ի ԱԺ նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն փետրվարի 7-ի ԱԺ նիստում:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը