Աշխարհ

06.09.2015 13:15


Ադրբեջանում ևս զորավարժություններ են

Ադրբեջանում ևս զորավարժություններ են

Այսօր Ադրբեջանում հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Զորավարժությունները տևելու են մինչև սեպտեմբերի 13-ը։ Դրանց մասնակցում է 65 հազար մարդ, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 հրթիռային և հրետանային տեխնիկա, 40 ինքնաթիռ, 50 ուղղաթիռ, 20 նավ, կիրառվելու են անօդաչու թռչող սարքեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը