Աշխարհ

07.09.2015 16:35


Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը։

Ալիևը ցավ է հայտնել Հաքքարի նահանգում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, ինչի հետևանքով զինվորականներ էին զոհվել ու վիրավորվել։

«Ադրբեջանը դատապարտում է այդ զարհուրելի ահաբեկչությունը»,–ասել է Ալիևը։

Էրդողանն էլ իր երախտագիտությունն է հայտնել Ալիևին կարեկցանքի համար։

Նրանք նաև կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը