Աշխարհ

15.09.2015 18:06


Արջը քնել է պիցցերիայում (տեսանյութ)

Արջը քնել է պիցցերիայում (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքում:

Ինչպես տեղեկացնում է «KDVR»-ը, քաղաքի պիցցերիաներից մեկի աշխատակիցները բավականին զարմացած էին, երբ առավոտյան գործի գալուց հետո սրճարանի նկուղային հարկում հայտնաբերել են արջուկի, որը գիշերը մտել է հաստատություն, կերել պիցցաները և քնել:

Սրճարանի աշխատակիցները կանչել են փրկարարների, որոնք կենդանուն բուժզննման ենթարկելու նպատակով տեղափոխել են անասնաբուժական կլինիկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը