Աշխարհ

16.09.2015 12:39


Լևոն Հայրապետյանին ազատել են տնային կալանքից

Լևոն Հայրապետյանին ազատել են տնային կալանքից

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հետաքննությունն ազատել է գործարար Լևոն Հայրապետյանին տնային կալանքից:

-Քննիչի որոշմամբ` Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքից փոխարինվել է չմեկնելու մասին ստորագրությամբ, - ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը` պարզաբանելով, որ այդ որոշումն ընդունվել է «այն բանի հիման վրա, որ լրացել է կալանքի տակ պահելու` օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը»:
Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին: «Բաշնևֆտ»-ի գործով նա կալանքի տակ էր պահվում անցյալ տարվա հուլիսի 17-ից:
Ինչպես հաղորդվում է, Գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ նյութերը վերդարձնելով լրացուցիչ քննության: Դրանով իսկ լրացել է հետաքննության ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը՝ 12 ամիս:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը