Աշխարհ

19.09.2015 18:16


Համացանցում է «Philae» զոնդի՝ գիսաստղի վրա վայրէջք կատարելու տեսանյութը (լուսանկար, տեսանյութ)

Համացանցում է «Philae» զոնդի՝ գիսաստղի վրա վայրէջք կատարելու տեսանյութը (լուսանկար, տեսանյութ)

Համացանցում է հայտնվել Եվրոպական տիեզերական գործակալության կողմից տեղադրված տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես է «Philae» մոդուլն իջնում Չուրումովի-Գերասիմենկոյի գիսաստղի մակերեսին:

Ինչպես տեղեկացնում է «Российская газета»-ն, 2-րոպեանոց տեսանյութը ստեղծվել է 7 լուսանկարի հիման վրա, որոնք արվել են սարքի վրա տեղադրված «ROLIS» տեսախցիկի միջոցով 2014թ. նոյեմբերին:

Ստացված տեսանյութն ուղեկցվում է «Frost» խմբի 2008թ. «Experiments in Mass Appeal» ալբոմի «Saline» երգի գործիքային տարբերակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը