Աշխարհ

21.09.2015 15:19


Ցիպրասը կրկին Հունաստանի վարչապետն է

Ցիպրասը կրկին Հունաստանի վարչապետն է

Հունաստանի ՍԻՐԻԶԱ կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը վերընտրվել է վարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը։ Այսօր տեղի կունենա նրա երդմնակալության արարողությունը: Ցիպրասը նաև կհանդիպի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուսոսի հետ, ով նրան նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու մանդատ կհանձնի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Հունաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել էր Ցիպրասի ՍԻՐԻԶԱ–ն:

Ի դեպ, Ցիպրասը նաև հայտարարել է, որ առաջիկայում մտադիր է այցելել ԱՄՆ և հանդիպել նախագահ Բարաք Օբամայի հետ։

Սեպտեմբերի 23–ին էլ կմասնակցի Եվրամիության՝ միգրացիոն քաղաքականության հարցերով համաժողովին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը