Աշխարհ

24.09.2015 09:35


«Skype»–ը բացատրել է խափանման պատճառները

«Skype»–ը բացատրել է խափանման պատճառները

«Skype»–ը բացատրել է՝ որոնք են եղել երկուշաբթի կապի խափանման պատճառները։ Այս մասին նշվում է ընկերության բլոգում։

Ընկերության փոխնախագահ Գուրդիփ Փալլի խոսքերով՝ «Skype»–ում խոշոր թարմացում է արվել, որն էլ հանգեցրել է խափանումների։ Երբ օգտատերերը փորձել են նորից միանալ սերվերին, հսկայական ծանրաբեռնվածություն է առաջացել, ինչն է՛լ ավելի մեծ խնդիրներ է հարուցել։

«Skype»-ը ներողություն է հայցել պատճառած անհանգստության համար՝ նշելով, որ օգտատերերի համար հարմարավետության ապահովումն ընկերության գերակա նպատակն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը