Աշխարհ

25.09.2015 17:50


Պետդումայում առաջարկել են տուգանել զինվորական համազգեստով մուրացկաններին

Պետդումայում առաջարկել են տուգանել զինվորական համազգեստով մուրացկաններին
Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են տուգանել ԽՍՀՄ և Ռուսաստանի զինված ուժերի համազգեստով մուրացկանություն անողներին: «Известия»-ի փոխանցմամբ` նման նախաձեռնությամբ է հանդես եկել պատգամավոր Միխայիլ Դեգտյարովը, ով իր կողմից մշակած օրինագծում առաջարկում է քրեական իրավունքի մեջ ավելացնել 239.1 հոդվածը` «Մուրացկանության նպատակով զինվորական համազգեստ կրելը»։
Նշվում է, որ տվյալ պահին այդ ոլորտը ոչ մի կերպ չի սահմանափակվում օրենքով:

«Մեկնած ձեռքով զինվորական մարդը դրսում արտակարգ դեպք է: Իշխանությունը, մարդիկ պետք է միանգամից օգնեն: Սակայն փողոցային մաֆիան հասարակությանը հասցրել է այն աստիճանի, երբ զինվորական համազգեստով մուրացկանը դարձել է քաղաքի լանդշաֆտի մի մասը: Դա չպետք է լինի», - հայտարարել է Դեգտյարովը:
Հանրային պալատի ներկայացուցիչ Վլադիսլավ Գրիբն էլ առաջարկել է Դեգտյարովի նախագծում ավելացնել «զինվորական և այլ հատուկ համազգեստ» ձևակերպումը:

«Կարծում եմ, որ ռուսական ուղղափառ եկեղեցին ինձ կաջակցի: Բացի կեղծ զինվորներից՝ հասարակական վայրերում բավականին շատ կեղծ քահանաներ են հայտնվել գոյություն չունեցող տաճարներից, որոնց «վերականգնման համար» փող են հավաքում», - ընդգծել է Գրիբը:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը