Աշխարհ

26.09.2015 16:50


Ավստրալուհին ռոբոտին ուղարկել է իր փոխարեն հերթ կանգնելու «iPhone 6S»–ի համար (տեսանյութ)

Ավստրալուհին ռոբոտին ուղարկել է իր փոխարեն հերթ կանգնելու «iPhone 6S»–ի համար (տեսանյութ)

Ավստրալիայի Սիդնեյի բնակչուհի Լյուսի Քելլին որոշել է երկար հերթ չկանգնել նոր «iPhone 6S»-ը գնելու համար և «Apple» ֆիրմային խանութ է ուղարկել ռոբոտին:

«Mashable»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 24-ին ռոբոտը, որը սեգվեյին ամրացված «iPad» է, ժամանել է խանութ` մեծ զարմանք առաջացնելով անցորդների մոտ: Քելլին պատմել է, որ իր պատկերացմամբ` ռոբոտը, որը ղեկավարում էր կինը, պետք է սպասեր հատուկ վրանում, հետո մտներ խանութ և գներ հեռախոսը:

Լյուսին պատմել է, որ նման հնարքի է որոշել դիմել, քանի որ ցականում էր առաջիններից մեկը գնել սմարթֆոնը, սակայն աշխատանքի վայրում զբաղված լինելու պատճառով չէր կարող ժամանակ գտնել ու ինքնուրույն այցելել խանութ՝ հերթ կանգնելու հեռախոսը գնելու համար:

Նշվում է, որ հատուկ ծրագրի շնորհիվ Քելլիին հաջողվել է հետևել դրսում տեղի ունեցող իրադարձություններին: Կինը խոստովանել է, որ նման հնարքի դիմել է` հետևելով աշխատակիցների օրինակին, քանի որ իրենց աշխատավայրում 6 ռոբոտ կա, և մի օր իրենց կազմակերպության ղեկավարը, ով այդ պահին Բալիում էր, նույնիսկ ներկա է գտնվել Սիդնեյում ընթացող նիստին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը